Archive for March, 2010

Թուրքերը վերահաստատեցին Ղարաբաղյան նախապայմանը

“Արձանագրություններում հայ-ադրբեջանական հարաբերությունները տեղ չեն գտել, սակայն որպես քաղաքական իրականույթուն` ներկա են: Ուստի Թուրքիան ակնկալում է Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում որեւէ առաջընթաց” տես ավելին http://upload.youtube.com/my_videos_upload?feature=mhw4

Posted by admin on March 26th, 2010

“Ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը”. Սերժ Սարգսյան

“Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր եւ քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Հաճախ պատմաբաններն ու լրագրողները հիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով. “Դեյր Զորը հայերի Օսվենցիմն էր: Այսօր ես այստեղ եմ` հարցնելու` իսկ երբ եւ որտեղ է հայերի Նյուրնբերգը”,-այսպես ելույթ է ունեցել ՀՀ Նախագահը` Դեյր-Զորում:

Posted by admin on March 26th, 2010

“Կովկասում տիրող իրավիճակի մեղավորն Ադրբեջանն է”

Երեկ մեկնարկած Սիրիա այցի ընթացքում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ-Ասադի համատեղ մամուլի ասուլիսը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վերահաստատել է իր աջակցությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մեր երկրի Նախագահն էլ իր հերթին ներկայացրել է Կովկասում տիրող իրավիճակը` Ադրբեջանին մեղադրելով անհանդուրժողական դրսեւորման մեջ:

Posted by admin on March 23rd, 2010

Թուրք պատգամավորը դեմ է թուրքական նախապայմանները

“Ես էլ եմ Էրդողանի հայտարարությունները քննադատողներից մեկը: Դա ռասսայական ու անընդունելի հայտարարություն էր”. այդպես մեկնաբանել է Էրդողանի վերջին հայտարարությունը մեր երկրում գտնվող թուրք պատգամավոր Ջեմ Թոքերը: Նա գտնում է, որ սարսափելի վայրագություններ տեղի են ունեցել, բայց ինքը չգիտի` արդոք դա պետք է “ցեղասպանություն” անվանել:

Posted by admin on March 23rd, 2010

“Ցեղասպանության հարցով կզբաղվեն պատմաբանները”

“Չեմ կարծում, որ որեւէ մեկն ինչ-որ բան մոռացել է: Դրանցից մեկը պատմական հանձնաժողովի կազմակերպման մասին էր, որը պետք է զբաղվի անցյալի հետ կապված բոլոր հարցերով. այն արդեն ստեղծման փուլում է”,-ասել է Քլինթոնը` ” տես ավելին http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=7970

Posted by admin on March 23rd, 2010

ի վերջո պետք է հրաժարվեն արձանագրություններից

Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ Էրդողանի` Թուրքիայում անօրինական բնակվող հայերի վտարման մասին սպառնալիքը միայն բավական է, որ Հայաստանի իշխանությունները վերջ ի վերջո հրաժարվեն հայ-թուրքական արձանագրություններից: տես ավելին http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=7945&nc=1

Posted by admin on March 23rd, 2010

Իսկ միլիոնավոր թուրք միգրանտնե՞րը

Ռեջեփ Թայիփ էրդողանի վերջին հայտարարությունները մեկնաբանել է նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը` ցավալով, որ ժամանակակից Թուրքիան առաջնորդվում է ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով:տես ավելին http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=7955&nc=1

Posted by admin on March 21st, 2010

Ս. Սարգսյանն Ադրբեջանին առաջարկում է համաձայնագիր …

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաալիքին: Հայաստանի նախագահի հետ հարցազրույցը անցկացրած համաեվրոպական հեռուստաալիքի թղթակիցը շաբաթներ առաջ հարցազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: տես ավելին http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=7944

Posted by admin on March 19th, 2010

“Հայերը պետք է անհապաղ լքեն Թուրքիան”

Գալուստ Սահակյանն ասել է, որ այսօրվա Թուրքիան փոխվել է եւ պետք չէ վախենալ, Վահան Հովհաննիսյանը Թուրքիայում ապրող Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել լքել այդ երկիրը: տես ավելին http://www.yerkirmedia.am/?lang=arm&page=1&id=7933&nc=1

Posted by admin on March 19th, 2010

“Հայերը պետք է անհապաղ լքեն Թուրքիան”

“Ճիշտ չեն նրանք, ովքեր հայերին Թուրքիայից վտարելու մասին Էրդողանի հայտարարությունը համեմատում են 1915թ. տեղահանումների հետ”. այսօր այս մասին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Posted by admin on March 19th, 2010