Գործարարների միության նախագահ. Հայաստանը պետք է վախենա ոչ թե թուրքական ապրանքներից, այլ թուրքական նարկոթրաֆիկից

Մինչեւ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի անվտանգության ուժերը լուրջ աշխատանք պետք է կատարեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Ըստ Ղազարյանի, ինքը բազմիցս նշել է, թե Հայաստանը չպետք է վախենա թուրքական դեմպինգային քաղաքականությունից, թուրքական ապրանքների՝ հայկական շուկայում հայտնվելուց, այլ առաջին հերթին պետք է մտածի, որ այդ երկիրը նարկոթրաֆիկի եւ մարդկային թրաֆիկի լուրջ վտանգ է ներկայացնում:

Միջազգային զեկույցներում բազմիցս նշվել է, որ Թուրքիան նարկոթրաֆիկի երկրների շարքում առաջիններից մեկն է:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի 2009թ. զեկույցի համաձայն՝ Եվրոպայում թմրանյութերի ապօրինի շուկայի 90 տոկոսը վերահսկվում է ագզությամբ թուրքերի կողմից: